Ֆրանսիական La Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնն «X»-ի իր գրառման մեջ քննադատել է ՄԱԿ-ի առաքելության ուշացած այցը Արցախ:
«ՄԱԿ-ի շատ, շատ, շատ օգտակար առաքելություն Արցախի անապատում, այժմ, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հալածվել են (չեն սպանվել) ադրբեջանցիների ձեռքով, եւ երբ այնտեղ ոչինչ չկա անելու կամ պաշտպանելու (բացի հորթերից, կովերից եւ խոզերից)»,- հեգնել է Բյուսոնը։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ է ժամանել միայն երեկ առավոտյան: