Ծովափնյա Ալպեր (Alpes-Maritimes) դեպարտամենտի պատգամավոր Էրիկ Չիոտտին իր աջակցությունն է հայտնել Ղարաբաղի հայերին.
«Մտքեր Արցախի մեր հայ եղբայրների եւ քույրերի մասին. Մենք պետք է խզենք դիվանագիտական բոլոր հարաբերությունները Ադրբեջանի հետ, պատժամիջոցներ սահմանենք եւ այլեւս չգնենք ադրբեջանական գազ։ Եկե՛ք նախաձեռնություն ներկայացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- նշել է Չիոտտին «X» սոցիալական ցանցի իր գրառման մեջ:
Ֆրանսիայի հարավարեւելյան ծայրամասում բնակչության քանակով (ավելի քան 1 միլիոն) իններորդ տեղը զբաղեցնող Alpes-Maritimes-ն իր անվանումը ստացել է Ալպերից։ Սահմանակից է արեւմուտքում` Վար եւ Վերին Ալպերի Պրովանս դեպարտամենտներին, արեւելքում՝ Իտալիային Մոնակոյի իշխանությանը, հարավում՝ Միջերկրական ծովին։ Կենտրոնն է Նիս քաղաքը։