Հայաստանի վրա հարձակման դեպքում Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը պետք է խզվի: Դրա մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նորընտիր պատգամավոր Բեռնար Գետտան:
«Մենք Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ահռելի միջոցներ ունենք՝ դադարեցնել գազի կամ նավթի գնումները: Առանց ադրբեջանական գազի էլ կդիմանանք»,- ընդգծել է եվրապատգամավորը։