ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանի հետ:
Ըստ ՀՀ ԱԽ գրասենյակի՝ քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր եւ շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարեւորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը, մասնավորապես կարեւորել են տնտեսական փոխգործակցությունը: