Մոսկվան աշխատում է գործընկերների հետ` ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու համար: Դրա մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին ՀՀ հայտարարություններն ինքնիշխան ընտրություն են: «Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ այն հարաբերությունները, որոնք դարեր շարունակ եղել են ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ, ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել»,– ասել է նա լրագրողներին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում կայացած նիստից հետո։
Իսկ եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, նրանք այժմ, հիասթափվելով Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից, այլ կողմում գործընկերներ փնտրեն սեփական անվտանգության ամրապնդման համար, դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։
«Խոսակցությունը, ըստ որի, երբ 2020 թվականի նոյեմբերին ստորագրվում էին պատերազմի ավարտի մասին համաձայնագրերը, Պուտինն իբր Փաշինյանին ստիպել է Ղարաբաղը տալ Ադրբեջանին, սուտ է»,- ասել է Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Փաշինյանը Պրահայում ստորագրել է փաստաթուղթ, որում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ճանաչելու են 1991 թվականի սահմաններում։ Դրանով հարցը փակվել է։
«Այդ փաստաթուղթը չէր նշում, որ Հայաստանը մտահոգված է Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրով։ Բայց մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամեն ինչ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։