Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին պաշտոնապես հայտնել է Իրանի դիրքորոշումը Իրանի տարածքով տրանսպորտային միջանցքի հնարավոր կառուցման վերաբերյալ, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Քանանին ասել է, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին։ «Սա մեր հստակ դիրքորոշումն է»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։