Հոկտեմբերի 2-ին Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 1 զոհ եւ 2 վիրավոր:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորել են եղել նաեւ շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։
Զոհված զինծառայողը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանն է: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: