ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Ղարաբաղում մնացած հայերի թիվը կարող է լինել մինչեւ 1000-ի սահմանում։
Նա նշել է, որ ՄԱԿ-ի առաքելությունը Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չի հայտնաբերել։
«Ըստ ՄԱԿ-ի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության մասին որեւէ հաղորդում չի ստացվել վերջին զինադադարից հետո: Չեն հայտնաբերվել սատկած անասուններ կամ ընտանի կենդանիներ կամ ոչնչացված գյուղատնտեսական ենթակառուցվածքներ», — ավելացրել է նա: