Ադրբեջանի միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 2-ի դրությամբ ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։
Հարեւան հանրապետության միգրացիոն ծառայությունում, սակայն, չեն ներկայացրել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու «խնդրանքով» դիմած յոթ արցախցիների «կարճ ցանկը»՝ գոնե սեփական քաղաքական հայտարարություններին իրավական արժանահավատություն հաղորդելու մղումով: