ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ Կողմերն ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարեւորելով այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը։