ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Արցախից Հայաստան եւս 97 անձ է ժամանել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100.617 անձ արդեն Հայաստանում է։
Հագարիի կամուրջը հատել է 21.191 տրանսպորտային միջոց։ Հաշվառում է անցել 91.918 անձ։