Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիային եւ այդ իրավիճակում ռուս խաղաղապահների վերաբերմունքին։ Շառլ Միշելը նշել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ չի ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը, ինչը դավաճանություն է հայ բնակչության նկատմամբ:
«Ես մտադիր եմ իմ միջնորդությունն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Գրանադայում այս շաբաթվա վերջին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին»,- շեշտել է Եվրոպական խորհրդի նախագահը «Եվրոնյուզին» տված հարցազրույցում։