Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը ցանկացած պետության համար ոչ այլ ինչ է, քան իրավական ինքնիշխանության կորուստ, որն ինքնին նվաստացուցիչ է։ Նման միտք է արտահայտել ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
«Այդ պատճառով է, որ իսկապես ինքնիշխան պետությունները, դրանց թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը եւ մյուսները, չեն միանում Միջազգային քրեական դատարանին»,– ընդգծել է Կոսաչովը։