ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի՝ Հռոմի ստատուտի վավերացումը ոչ կոռեկտ որոշում է։ «Եվ այժմ երկրի գործող ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ի հայտ եկել»,-ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
«Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, որն այդ քայլը հիմնավորում է երկրի անվտանգության կարիքներով»,- նշել է Դմիտրի Պեսկովը։
«Կրեմլը չէր ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի չեղարկել այցը Հայաստան»,- նշել է նա։