Քիչ առաջ Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «ԼՂ հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձեւ։
Ըստ «Առաջինի լրատվական ալիք»-ի՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ այս բանաձեւով Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները՝ սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական ագրեսիան եւ արցախահայության դեմ իրականացվող ցեղասպանական գործընթացը ներառյալ։