Երեւանի պետական համալսարանից հայտնել են, որ ԵՊՀ-ն պատրաստ է ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին եւ նրանց հետագա ուսումնառությունը կազմակերպելու ԵՊՀ-ում:
Նշվում է, որ համապատասխան դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 206 սենյակ) յուրաքանչյուր աշխատանքային օր` 9:15-17:00-ն, ուրբաթ օրերին՝ 9:15-16:45-ը:
Հայտարարության մեջ թվարկվում են այն փաստաթղթերը, որոնք (առկայության դեպքում) անհրաժեշտ է կցել դիմումին: