«Խոսող կտավներ» ներառական նախագիծը ստեղծել է Երեւանի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը, որը հոկտեմբերի 4-ին կտեղադրվի Երեւանի պատմության թանգարանում՝ բնօրինակի կողքին։ Շոշափելի հատակագիծը տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտա «զննելու» թամանյանական հատակագիծը ձայնային ուղղորդիչի ուղեկցությամբ, որը կպատմի հատակագծի ստեղծման մասին։
«Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Նախագծին ավելի մանրամասն ծանոթանալու համար անցե՛ք այս հղումով։