Եվրախորհրդարանում հոկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ են տեղի ունեցել: Բոլոր բանախոսները քննադատել են Իլհամ Ալիեւի ռեժիմի գործողությունները:
Միաժամանակ, նրանք դատապարտել են ԵՄ ղեկավարներին, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որն Ալիեւին «հուսալի գործընկեր» է անվանել, քանի որ ԵՄ-ն գազային գործարք է կնքել Ադրբեջանի հետ: Եվրախորհրդարանում լսումների ժամանակ նշվել է, որ իրենք բազմիցս են ահազանգել ԼՂ-ին սպառնացող վտանգի մասին:
Եվրապատգամավորներից շատերն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ալիեւի նկատմամբ: Շատ բանախոսներ նաեւ ասել են, որ Հայաստանին անհրաժեշտ է եվրոպական հեռանկար առաջարկել, մասնավորապես՝ վիզաների հարցը լուծել: