Հոկտեմբերի 13-18-ը Հայաստանի կինոգործիչների միությունում կանցկացվի «Արեւորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնը «Կենսաբազմազանություն․ բնության զարկերակը» խորագրով։
Փառատոնի նպատակն է բնապահպանական խնդիրներին վերաբերող ֆիլմերի միջոցով կրթել հասարակությանը, բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ բարձրացնել իրազեկվածության մակարդակը։
Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի 40-ից ավելի բնապահպանական ֆիլմ, տեղի կունենա ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միություն) Եվրոպայի, Հյուսիսային եւ Կենտրոնական Ասիայի համայնքի համաժողով, կկազմակերպվեն բիզնեսում բնահենք լուծումների վերաբերյալ պանելային քննարկում եւ էքսպո։ Փառատոնի վերաբերյալ մյուս մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։