Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից, հոկտեմբերի 4-ին՝ 09:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում, ռուսական 102-րդ ռազմական բազայի զինվորական տարածքներում զորքերի մարտունակության պահպանման նպատակով անցկացվելու են զորավարժանքներ:
Դրա մասին քաղաքացիներին զգուշացրել են Գյումրու համայնքապետարանից։ Նշվում է, որ զորավարժանքներն ուղեկցվելու են ձայնային ազդանշանով։ Հորդորում են քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել։