Եթե Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը, Կիեւը յոթ տարվա ընթացքում կստանա 186 միլիարդ եվրո։ Դրա մասին հայտարարել է բրիտանական Financial Times պարբերականը։
Նշված միջոցներից 96,5 միլիարդ եվրոն կուղղվի գյուղատնտեսության աջակցությանը։ Սակայն դա կհանգեցնի ԵՄ մյուս անդամների համար այս ոլորտում սուբսիդիաների կրճատմանը 20%-ով։
Ինը նոր անդամ երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Բալկանյան վեց երկրների անդամակցության դեպքում ԵՄ բյուջեն կավելացնի 21%-ով՝ մինչեւ 1,47 տրիլիոն եվրո, ինչը 36 երկրների համախառն ազգային եկամտի մոտավորապես 1,4%-ն է։
«Բոլոր անդամ երկրները ստիպված կլինեն ավելի շատ վճարել եւ ավելի քիչ ստանալ ԵՄ բյուջեից։ Շատ անդամ երկրներ, որոնք ներկայում զուտ ստացողներ են, կդառնան զուտ դոնոր»,- գրում է պարբերականը։