Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բագիրին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է դիտորդ ուղարկելու հայ-ադրբեջանական սահման։ Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Մոհամմադ Բագիրին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորմանը:
«Հայտարարում ենք, որ պատրաստ ենք դիտորդ ուղարկելու ՀՀ եւ Ադրբեջանի սահման։ Տարածաշրջանից դուրս նոր դերակատարների առկայությունը մեծացնում է բարդությունն ու անկայունությունը»,- Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքերը մեջբերել է APA գործակալությունը:
Հայկական կողմում Հայաստան Իրանի կողմից դիտորդ ուղարկել մասին պաշտոնական տեղեկություն դեռեւս չկա: