Այս պահին արդեն հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 0–5 տարեկան 7996, 6-19 տարեկան` 21 հազար 266 երեխա։ Ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Նա նշել է, որ ՀՀ կրթական տարբեր հաստատություններում Արցախից արդեն ներառված է 4145 երեխա։
Նա ընդգծել է, որ դա ընդհանուր դպրոցահասակ երեխաների շուրջ 20 տոկոսն է: Այնուհետեւ խոսնակը նշել է բաշխվածությունն ըստ մարզերի՝ Սյունիքի մարզում` 285, Վայոց ձորում` 112, Գեղարքունիքում` 179, Արարատի մարզում` 758, Կոտայքում` 800, Արագածոտնի մարզում` 223, Արմավիրում` 410, Շիրակում` 177, Լոռիում` 185, Տավուշում` 161 եւ Երեւանում` 850 երեխա: