Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը X-ի իր էջում գրել է, որ արցախցիների ցեղասպանության վերաբերյալ «էթնիկ զտումներ» իրավական եզրույթ գոյություն չունի. դա ընդամենը «ցեղասպանության» օգտագործումից խուսափելու քաղաքական միջոց է:
«Համապատասխան կոնվենցիաները սահմանում են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական հանցագործությունները եւ ագրեսիան»,- նշել է նա: