Հայաստանում համազգային նշանակություն ունեցող որոշումներն ընդունվում են առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նրանք այդ որոշումները կայացնում են առանց հանրաքվեի արդյունքների վրա հենվելու»,- Sputnik ռադիոյի եթերում ասել է դիվանագետը եւ հավելել, որ ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունները հանրությանն այլ խոստումներ էին տալիս։