Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Հարությունյանի փաստաբան Ալով Սաֆարալիեւը հայտարարել է, որ ինքը՝ որպես պաշտպան, ներկա է եղել Հարությունյանի հարցաքննությանը։
«Նրա պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենսդրությանը եւ միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան»,- ընդգծել է Սաֆարալիեւը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հոկտեմբեիրի 3-ին ձերբակալված եւ Բաքու տեղափոխված Արցախի նախկին նախագահին հարցաքննել են: