Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիեւը հրաժարվել է Իսպանիա մեկնելուց, որտեղ հոկտեմբերի 5-ին պետք է տեղի ունենար Փաշինյանի հետ իր հանդիպումը Եվրամիության ղեկավարների, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:
Որոշ վարկածներով՝ Ադրբեջանի նախագահի՝ բանակցությունների մեկնելուց հրաժարվելու պատճառը Ֆրանսիայի դիրքորոշումն է, ինչպես նաեւ Էրդողանի հանդիպմանը մասնակցելու Փարիզի եւ Բեռլինի անհամաձայնությունը։
ՀՀ արտգործնախարարությունը դեռեւս չի հերքել կամ հաստատել Ալիեւի՝ բանակցություններից հրաժարվելու մասին տեղեկությունը: