ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին Politico-ի հրապարակումը՝ հանդիպումն անվանելով «տեսակետների սովորական փոխանակում»:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ հանդիպումն անցկացնելու նախաձեռնությունը եղել է Արեւմուտքից։ Ոչ մի գաղտնի բան չի եղել: «Իսկ եթե այս պատմությունը հիմա խաղարկվի, ուրեմն կարող ենք ասել, որ նպատակը եղել է սադրանքը»։ Ըստ չհաստատված տվյալների՝ ԼՂ-ի վրա հարձակումից մի քանի օր առաջ Խովաեւը, Կլաարը եւ Բոնոն Թուրքիայում գաղտնի բանակցություն են վարել։