Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում «խստորեն դատապարտում է ագրեսիայի եւ օկուպացիայի հետեւանքով Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի ստեղծած անջատողական ռեժիմի» անդամների ձերբակալության վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի հոկտեմբերի 4-ի հայտարարությունը։
«Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը չի հրաժարվում Ադրբեջանի դեմ տասնամյակներ շարունակ իրականացրած ագրեսիվ քաղաքականությունից եւ գործողություններից։ Դրանով նաեւ փորձ է արվում արդարացնելու ձերբակալվածների գործողությունները»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։