Դիտարկման փուլում է Ադրբեջանը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Հայաստանի տարածքով կապող տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծը։ Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ հոկտեմբերի 4-ի ճեպազրույցում սրա մասին նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ նրա՝ այս նախագծի իրականացման մեջ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհին ՌԴ-ն առաջընթացի զգալի ներուժ է տեսնում։ «Եվ, իհարկե, ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից եւ կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու պատրաստակամությունից»,- ընդգծել է նա:
Ըստ Զախարովայի՝ ԼՂ-ն լքած հայերի մի մասը մտադիր է վերադառնալ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հոկտեմբերի 4-ի ճեպազրույցում հայտարարել է նաեւ, թե Ռուսաստանի տեղեկություններով Ղարաբաղը լքած հայերի մի մասը իրենց անվտանգությունն ապահովվելու եւ համապատասխան պայմաններ ստեղծվելու դեպքում մտադիր է վերադառնալ: Զախարովան ասել է, որ «եթե դա ճիշտ է՝ Մոսկվան Բաքվի հետ կապ կպահպանի եւ կնպաստի նաեւ այդ գործընթացին։