Իսրայելից 10-ից ավելի բժիշկներ աշխատում են Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ բուժում են ստանում սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով խոր այրվածքներ ստացած արցախցիները։ Դրա մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա հավելել է, որ բանակցություններ են ընթանում ցուցումների դեպքում խնամյալների բուժումն արտերկրում կազմակերպելու համար: