Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի` Գրանադայում հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու քայլը: «Պատկերացրեք՝ մասնակցելու են Ֆրանսիան, Գերմանիան եւ Եվրամիությունը, Հայաստանը կմասնակցի, Ադրբեջանը հրավիրված է, իսկ Թուրքիան՝ ոչ։ Նրանք մտադիր են այս հարցը քննարկել առանց մեր նախագահի»,- հայտարարել է Չելիքը։
Արդարություն եւ զարգացում կուսակցության խոսնակը այնուհետեւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոննայից պահանջել է ջնջել Արարատ լեռան լուսանկարը: