Լեռնային Ղարաբաղում կանխամտածված եւ փաստացի էթնիկ զտումները հետեւանք են միջազգային դերակատարների ոչ պատշաճ եւ հասցեական քայլերի, ինչը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում:
Դրա մասին Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը: Նա լեհ զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ եւ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով ստեղծված իրավիճակի մանրամասները։