Այս ժամի դրությամբ նոր ժամանածներ չունենք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 632 է: Դրա մասին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նա հավելել է, որ աճ ունենք հաշվառվածների թվաքանակում: Ներկա պահի դրությամբ այն 98 հազար 216 է, ինչը տեղահանված արցախցիների շուրջ 98 տոկոսն է: