Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի, նրա որդու եւ եղբոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ 1999-2012 թվականներին Վարդան Ղուկասյանը համայնքի ղեկավարի տեղակալի, քաղաքաշինության բաժնի պետերի օժանդակությամբ ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք, որոնց կադաստրային արժեքը օտարման օրվա դրությամբ եղել է ավելի քան 35 միլիոն դրամ:
Նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաեւ Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանին օժանդակած եղբոր եւ որդու նկատմամբ: