Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Դրա մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող եւ անվտանգային այլ հարցեր:
Ավելի վաղ պատասխանելով «Ազատության» հարցին՝ գործո՞ւմ է արդյոք պաշտպանության հարցերով առաքելությունը Հայաստանում, Ֆրանսիայի դեսպանատնից հայտնել էին, որ առաքելությունը լիարժեք գործում է դեսպանի ենթակայության ներքո, եւ այն ղեկավարում է պաշտպանության հարցերով կցորդը։