Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հերքել է իր մասին շրջանառվող լուրերը:
«Վերջին ժամերին ադրբեջանական սոցհարթակներում տեղեկություն է շրջանառվում, թե իբր ես հարցազրույց եմ տվել ինչ-որ հեռուստաալիքի եւ արցախահայության անունից հայտարարություններ արել: Պաշտոնապես պնդում եմ, որ նման հարցազրույց չի կայացել, եւ, բնականաբար, այդ հարցազրույցի շրջանակում ինձ վերագրվող մտքերն ու հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Ստեփանակերտի քաղաքապետը: