Իսրայելական Israel Hayom կայքին տված հարցազրույցում Իսրայելի «Մոսսադի» հետախուզության վարչության նախկին ղեկավարը, որը վերջերս թոշակի է անցել (նրա անունը դեռ գաղտնի է պահվում), հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը էթնիկապես շատ տարասեռ պետություն է։ Ըստ նրա՝ Իրանում ընդամենը 55%-ն են զտարյուն պարսիկներ, իսկ ադրբեջանցիները Իրանի բնակչության մոտ 30%-ն են։
«Ազգային մեծ փոքրամասնություններից արժե առանձնացնել Ահվազի արաբներին եւ բելուջներին։ Իսկ երկրից դուրս կան ուժեր, դրանց թվում՝ Ադրբեջանը, որոնք ունակ են ակտիվացնելու, աջակցելու նրանց, արթնացնելու նրանց մեջ ազգային զգացմունքներ»,- նշել է իսրայելցի հատուկ ծառայության սպան։ Նրա համոզմամբ՝ Իրանը շատ է վախենում դրանից։