Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ եթե Հայաստանը Զանգեզուրի միջանցքից հրաժարվի, այն կարող է անցնել Իրանի տարածքով։
«Իրական աշխարհագրական պայմանների տեսանկյունից միջանցքը ձեռնտու կլինի ցանկացած տարածքի, որով այն կանցնի։ Կարծում ենք՝ Հայաստանն այս հարցը կգնահատի առանց քաղաքական միջնորդավորված նկատառումների։ Հակառակ դեպքում այլընտրանքը կլինի այն, որ միջանցքն անցնի Իրանի սահմաններով»,- շեշտել է Ուրալօղլուն։
Ըստ թուրք նախարարի՝ Զանգեզուրի երթուղին զգալի չափով արդեն պատրաստ է, բացառությամբ ճանապարհի որոշ հատվածների։ Շուտով աշխատանքները կսկսվեն Նախիջևանի տարածքում։ Իսկ մեկ ամսվա ընթացքում Թուրքիան իր տարածքում երթուղու մի մասի կառուցման մրցույթ կանցկացնի։