Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնել են, որ բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է ե´ւ ներմուծման գնի բարձրացմամբ, ե´ւ դոլարի փոխարժեքի որոշակի աճով։ Իբրեւ գնագոյացման պայմաններ հանձնաժողովում նշել են միջազգային շուկաներում բենզինի գների փոփոխությունները, արտարժույթի տատանումներն ու տեղափոխման ծախսերը։
Մայրաքաղաքի լցակայաններում բենզինի գները հետևյալն են` PREMIUM տեսակի բենզինը՝ 580 դրամ, REGULAR-ը՝ 550 դրամ, եւ DIESEL-ը՝ 570 դրամ։