Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու համար նոր նախաձեռնությամբ է հանդես գալու: Անկարան այդ նպատակով հոկտեմբերի վերջին խաղաղության բանաձեւը քննարկելու համար նախատեսում է միջազգային մեծ գագաթնաժողով հրավիրել՝ տարբեր երկրների ղեկավարների ազգային անվտանգության խորհրդականների, այդ թվում՝ Սպիտակ տան խոսնակ Ջեյք Սալիվանի մասնակցությամբ:
Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Թուրքիան բարձր մակարդակի հանդիպմանը հրավիրելու է Ուկրաինային՝ միաժամանակ փորձելով ներգրավել Հնդկաստանին եւ Լատինամերիկյան երկրներին: Տարակարծություններից խուսափելու համար Ռուսաստանը չի հրավիրվելու: Փոխարենը Անկարան մտադիր է հրավիրել Չինաստանին:
Նման գագաթնաժողովներ նախկինում 42 երկրի մասնակցությամբ անցկացվել են Դանիայում եւ Սաուդիան Արաբիայում: Ռուսաստանը չէր հրավիրվել երկուսից ոչ մեկին: ՌԴ ԱԳՆ-ն հիշյալ հանդիպումները «Ռուսաստանի դեմ կոալիցիայի ստեղծման փորձ» էր որակել: