ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ափսոսանք է հայտնել, որ Գրանադայում չէ Ադրբեջանը, նաեւ Թուրքիան՝ որպես հիմնական երկիր, որն աջակցում է Արդբեջանին։
«Ափսոսում եմ, քանի որ մենք այստեղ չենք կարողանա խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն հարցն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը»,- ասել է Ջոզեպ Բորելը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ Բրյուսելում հանդիպումն այնուամենայնիվ տեղի կունենա: