Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե թյուր տեսակետ է ներկայացվում, որ Ադրբեջանը հրաժարվել է Հայաստանի հետ բանակցելուց։ Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումների՝ Եվրամիության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ձեւաչափով։
Միեւնույն ժամանակ, ըստ Հաջիեւի, ադրբեջանական կողմն աջակցում է հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկկողմանի բանակցություններին: