«ՀայՓոստ» ընկերությունից հայտնել են, որ ժամանակավորապես դադարեցրել են «Յունիստրիմ» համակարգով փոխանցումների սպասարկումը։ Նշվում է, որ խնդիրը տեխնիկական է, ինչը փորձում են լուծել։
Հայաստանյան մի քանի բանկեր, ԱՄՆ իշխանությունների սահմանած պատժամիջոցները նկատի ունենալով, 2023-ի հուլիսի 22–ին դադարեցրել էին «Յունիստրիմ» համակարգի սպասարկումը։ Օգոստոսի սկզբին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտարարել էր, որ վճարային այդ համակարգին առնչվող անորոշությունը սկզբում շատ մեծ էր, սակայն իրավիճակը որոշակի կայունացել է։