Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին, ինչպես նաեւ Արցախի խորհրդարանի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին պաշտոնական Բաքուն մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 7 հոդվածներով, դրանց թվում՝ «կազմակերպված խմբի կազմում ահաբեկչության», «անօրինական զինված խմբերի ստեղծման» եւ «ահաբեկչության ֆինանսավորման» հատկանիշներով։
Ադրբեջանի ԱՊԾ-ն կադրեր է հրապարակել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի կալանավորումից եւ հարցաքննությունից։