Բաքուն Երեւանից «Զանգեզուրի միջանցքով» երթեւեկության անվտանգության համար հուսալի երաշխիքներ է պահանջում։ Մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Բաքվում ընդունում են, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ «Այլ հարց է, թե ինչպես հայերն այն կապահովեն»,- ասել է Ամիրբեկովը վաշինգտոնյան «Hudson Institute»–ի ավագ գիտաշխատողներ Մայքլ Դորանի եւ Լյուկ Քոֆիի հետ քննարկման ժամանակ:
«Մենք պնդելու ենք, որ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջեւան տանող գնացք նստած յուրաքանչյուր ուղեւորի անվտանգության համար Հայաստանը մեզ հուսալի երաշխիքներ տրամադրի»,- շեշտել է Ամիրբեկովը։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, կա «Բ» պլան՝ երթուղին կանցնի Իրանով։