ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 20-րդ հանդիպման լիագումար նիստին իր ծրագրային ելույթում խոսել է տարբեր թեմաներով՝ միջազգային քաղաքականություն, տարածաշրջանային խնդիրներ, անվտանգային կառույցներ, ազգայնականություն, պետություն եւ միջազգային իրավիճակ։
Անդրադառնալով վերջին պատերազմին, Ադրբեջանի գործողություններին ու Ղարաբաղի իրավիճակին՝ Պուտինն ասել է, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս, տեղի ունեցավ Լաչինի միջանցքի շրջափակումն, ու ռազմական գործողությունները Ղարաբաղում անխուսափելի էին։
«Ժամանակի հարց էր, թե երբ ու ինչպես Ադրբեջանն այնտեղ սահմանադրական կարգ ու կանոն կհաստատի։ Եվ այդ ամենը տեղի ունեցավ Ադրբեջանի սահմանադրության սահմաններում։ Դե ինչ անենք՝ Հայաստանը ճանաչել է, իսկ մենք չենք ճանաչո՞ւմ։ Դա նոնսենս կլիներ»,- հավելել է Պուտինը։
Նա նշել է, որ Միշելն ու իր գործընկերները պետք է մտածեին Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին, երբ ՀՀ վարչապետ Փաշինյանին համոզում էին ստորագրել փաստաթուղթը: