Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը:
Հոկտեմբերի 5-ին այստեղ նախատեսված էր հնգակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ԵՄ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ: Նախօրեին, սակայն, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է Իսպանիա մեկնելուց: