ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հայ-ադրբեջանական հակամարտություն սկսվեց: «Էթնիկ բախումները հանգեցրին նրան, որ փաստացի Հայաստանը, ոչ թե Լեռնային Ղարաբաղը, իր վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղն ու 7 շրջանները՝ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը»,- շեշտել է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը հավելել է, որ վերջին 15 տարում մեր հայ գործընկերներին առաջարկում էին փոխզիջման գնալ. վերադարձնել 5 շրջանը, պահել 2-ը եւ կապը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ։ «Բայց մեր ղարաբաղյան ընկերներն ասում էին, որ դա անվտանգության ռիսկեր կստեղծի։ Ասում էինք, չէ՞, որ Ադրբեջանը զարգանում է, քանի հնարավորություն կա, փոխզիջում գտնենք»,- նշել է Ռուսաստանի նախագահը: