«Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ հարցին՝ ինչպես կարող է օգնել Ռուսաստանը Ռուբեն Վարդանյանին, Պուտինը պատասխանել է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։ «Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, ե՛ւ հիմա, ե՛ւ անցյալում, ու նա ինձ վստահեցրել է, որ կապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։
ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ-ում արդեն հայեր չկան, միգուցե 1000-1500։ Անդրադառնալով կալանավորված ԼՂ նախկին ղեկավարներին՝ Պուտինը հույս է հայտնել, որ այս վիճակում, երբ տարածքային, իրավական հարցերը լուծվել են, «Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի կառնի հումանիտար բնույթի հարցերը եւ կառաջնորդվի հումանիզմով»։